Արցախում մարդիկ պատային վիճակում են: Շրջափակումն արդեն սկսել է աղետի վերածվել, Հայաստանի իշխանությունը շարունակում է պնդել, որ Արցախը Ադրբեջան է, իսկ միջնորդ երկրներին Արցախը հետաքրքարում է առաջին հերթին որպես ազդեցության պայքարի թատերաբեմ: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ու շարունակում. "Ադրբեջանի` Արցախում իրականացվող քաղաքականությունը ևս մեկ ապացույցն է այն պարզ ճշմարտության, որ Արցախի լուծումը բացառապես պետք է դիտարկել ինքնորոշման իրավունքի իրացման համատեքստում:Իշխանության, դրանց արբանյակների այն հայտարարությունները, ովքեր ուղղակի ու անուղղակի հայտարարություններով Արցախն Ադրբեջանի կազմ են հրում` դրանց տեղը նուբարաշենի աղբավայրում է":