Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական գործողությունները և՛ տեղեկատվական/քարոզչական դաշտում, և՛ առաջնագծում։ Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:"Խաղաղ բնակավայրերի, քաղաքացիական անձանց թիրախավորում և ապատեղեկատվության գրոհներ, որոնք առաջնագծում նոր գործողությունների նախապատրաստություն են հիշեցնում։Ամենայն հավանականությամբ, ՌԴ նախագահի՝ Ադրբեջանի ղեկավարի հետ ունեցած երեկվա հեռախոսազրույցը, պայմանավորված է հենց այս հանգամանքով, իսկ ավելի կոնկրետ՝ նոր էսկալացիան կանխելու համար։Չնայած դրան, հեռախոսազանգից հետո էլ, Ադրբեջանը փորձում է շիկացնել իրավիճակը",- գրել է Աբրահամյանը։ VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին տեղի է ունեցել ՌԴ և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը: Սա Ալիև- Պուտին երկրորդ զրույցն է վերջին մեկ շաբաթվա մեջ: «Քննարկվել են հոկտեմբերի 31-ին Սոչիում, ինչպես նաև մինչ այդ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը: Անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությանը` առանց հավելյալ մանրամասների: Ընդգծվել է եռակողմ ձևաչափով աշխատանքները շարունակելու կարևորությունը` հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունը ապահովելու, Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիները բացելու ուղղությամբ», - ասված է ՌԴ Կրեմլի տարածած հայտարարության մեջ: