30.04.2025
Ադրբեջանի լայն վերահսկողություն. ի՞նչ կլինի չորս գյուղերը հանձնելուց հետո
20.03.2024
Ադրբեջանի լայն վերահսկողություն. ի՞նչ կլինի չորս գյուղերը հանձնելուց հետո

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ներկայացրել է, թե ինչ է լինելու այն բանից հետո, երբ Հայաստանը չորս գյուղերը հանձնի Ադրբեջանին: "Կապույտը՝ Իջևան - Թիֆլիս նոր ճանապարհն է (սարերով) հիմնականը փակվելու է:Պատկերում Կարմիրը նոր սահմանն է:Բաղանիս - Ոսկեպար ճանապարհը փակվելու է:Բերքաբերը ընկնելու է երկու ադրբեջանական գյուղերի արանքը, իսկ ճանապարհը դեպի Իջևան վերահսկվելու է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից:Կիրանցի և Աջարկութի ճանապարհը փակվելու է և ստիպված նոր ճանապարհ են սարքելու:Ոսկեպարը շատ վատ իրավճակում է հայտնվելու՝ երկու ադրբեջանական գյուղերի միջև և փակ ճանապարհով:Այգեհովիտ-Իջևան ճանապարհը փակվելու է:Նոր ճանապարհy դանդաղ սարքում են: Իջևան - Ենոքավան - Սարերով - Ջուջևան:Լոռու Թեղուտ համայնքը դառնալու է սահմանամերձ: Թեղուտից մինչև սահման 8 կմ:4 գյուղ և 4 անկլավի հետ մենք կորցնում ենք 24 մարտական դիրք. որպեսզի որոշակի անվտանգության մակարդակ ապահովենք ներսի տարածքների նկատմամաբ, պետք է լինելու մոտ 38 մարտական դիրք, քանի որ տարածքը փոքրացել է, սակայն շփման գիծը մեծացել է:Ադրբեջանը լայն բացվածք է ստանում դեպի Լոռի ու Կիրովական բացազատվելու համար:Սա մեր քարտեզագիր ու տեղանքին լավ ծանոթ ընկերն է ինձ փոխանցել: Ամեն բան շատ պարզ ու հստակ",- գրել է Ղևոնդյանը՝ հրապարակելով քարտեզը: