Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի կամ Լևոն Մնացականյանի տեղում` Բաքվում գերության մեջ կարող է հայտնվել մեզանից յուրաքանչյուրը: Որովհետև մենք այլևս պաշտպանված չենք մեր պետության կողմից: Ու էդ վտանգը հավերժ կախված է լինելու բոլորիս վրա, քանի դեռ մենք հավաքականորեն հանդուրժում ենք այն իշխանությունը, որ հանգիստ շարունակում է տիրել` կարծես ոչինչ չկա ու «որպես բարի կամքի դրսևորում» հերթական զիջումն անում թուրք-ադրբեջանական կողմին: Իրենք մեզ բոլորիս վաղուց զիջել են, հիմա մաս-առ-մաս թուրքերը վերցնում են: Կփոխենք իրենց, վիճակը կտրուկ կփոխվի դեպի լավը: Չէ, ամենավատ սցենարն ուրեմն առջևում է: հ.գ. հարցի բարոյական կողմին չեմ անդրադառնում: Դատում են մեզ բոլորիս ու եթե այսպես շարունակվեց, ասածս չի մնա միայն փիլիսոփայական մակարդակում: Թյուրքագետ Վարուժան Գեղամյան