2.03.2026
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
15.01.2025
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին

Քիչ առաջ ծանոթացա «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» կոչվող փաստաթղթին: Ժանրի կանոնների համաձայն, առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին: Իր հերթին ՌԴ-ն ըստ էության հայտարարել է, որ Հայաստանը չի կարող օրակարգում ունենալ ԵՄ անդամակցության հարց և մնալ ԵԱՏՄ անդամ: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը շարունակում է մնալ արկածախնդրության տիրույթում՝ սպառնալով հերթական պատուհասը բերել մեր հայրենիքի գլխին։ Պետական ցանկացած որոշման հիմքում պետք է լինի հայրենիքի շահն ու այդ որոշման արդյունքների և հետևանքների մանրակրկիտ հաշվարկը։ Մինչդեռ այս պարագայում ակնհայտ է այլոց շահերից բխած շտապողականությունը։ Իսկ դա նշանակում է, որ կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների: ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյան