7.08.2025
Ուշագրավ հայտարարություն Իրանից
prev Նախորդ նորություն

Փաշինյանը դիվանագիտական բանակցություններ վարելու ունակություն չունի

Այն, որ Փաշինյանը դիվանագիտական բանակցություններ վարելու ունակություն չունի, դա բազմիցս ապացուցվել է տարբեր իրավիճակներում։ Ներքաղաքական կյանքում դրսևորվող նրա «շյուստրիությունը» որևէ կերպ կիրառելի չի կարող լինել միջազգային հարաբերությունների ու շփումների ժամանակ։ Ավելին, եթե որևէ բանակցությունից վերադառնում է առնվազն մեր երկրին նոր վնաս չտված, դա կարելի է համարել ձեռքբերում։


Այդուհանդերձ, ես կարծում եմ օգտակար կլինի Վաշինգտոնում սպասվող հանդիպումից առաջ հանրային դաշտում ձևավորել հստակ պահանջ՝ առնվազն պատանդ պահվող մեր հայրենակիցների վերադարձի հարցում որևէ առաջխաղացում գրանցելու համար։ Ավելի նպատակահարմար մայրաքաղաք, որտեղ կարելի է այսօր այդ հարցը բարձրաձայնել, ես առնվազն չգիտեմ։ Իմանալով նաև, թե որքան է երկրի գլխավոր «ստատուսագիրը» կախված հանրային կարծիքից, ըստ իս՝ դա արդյունավետ միջոց է թեման ուշադրության կենտրոնում պահելու ու միգուցե ինչ-որ հրաշքով այդ հարցում դրական տեղաշարժ ունենալու համար․․․


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան