8.08.2025
Մեզ բաժին են հասնում կենացներ, Բաքվին՝ կոնկրետ դիվիդենտներ
prev Նախորդ նորություն

Աշխարհաքաղաքականությունը որոշում է Հայաստանի ճակատագիրը

Չորս կողմից արտահոսքերով, հարցազրույցներով ու մեկնաբանություններով շոշափվում է Հայաստանի տարածքում սպասվող զարգացումները, սակայն իշխանությունը շարունակում է քար լռություն պահպանել:


Սա երևի այն հետագա լուրերի նախապատրաստման համար է, որով տարածվելու է, որ մարդամեկի աչքերը կապել ու տարել են ԱՄՆ, իջեցրել պադվալ, ատրճանակը գլխին դրել ու թուղթ ստորագրել տվել:


Տարբերությունն այն է, որ 2020 թվին երրորդ կողմը Մոսկվան էր, իսկ հիմա Վաշինգտոնը:


Աշխարհաքաղաքական կենտրոններն իրենց հարցերն են լուծում, ռեգիոնում նոր դերաբաշխում է լինում, իսկ Հայաստանի իշխանությունը զուտ սպասում է` հասկանալու, թե ինչ կանեն իր հետ:


ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան