22.06.2025
Օկուպացիոն ռեժիմը բարոյալքված է․ Ստեփան Դանիելյան
22.04.2024
Օկուպացիոն ռեժիմը բարոյալքված է․ Ստեփան Դանիելյան

Օկուպացիոն ռեժիմը բարոյալքված է: Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։«Ինչով է առանձնահատուկ Տավուշի շարժումն․ - Չկա քաղաքական առաջնորդություն:- Շարժումը ցանցային ու տարերային է և չունի կազմակերպչական կենտրոն:-Չկա կոնկրետ պահանջ, սակայն կոնկրետ պահանջը բոլորի համար հասկանալի է՝ օկուպացիոն ռեժիմը պետք է հեռանա: Դրական ու բացասական կողմերը: Դրական կողմ. -չկա կազմակերպչական կենտրոն, ուրեմը ռեժիմը և իր արտաքին հովանավորները չեն կարող որևէ մեկի վրա ազդել՝ ձերբակալել, պայմանավորվել, կոմպրոմատներ կիրառել,- շարժման կիզակետում են հայտնվել երկու սրբազանները, որոնք չունեն քաղաքական նպատակներ, չեն պայքարում իշխանության համար, այսինքն չունեն անձնական ու կլանային մոտիվացիաներ:-Կուսակցություններն ու կլանները ետին պլան են մղվել: Բացսական կողմ - չկա քաղաքական օրակարգ, սակայն գոնե այս փուլում դա դրական դեր է կատարում: Հաջորդ քայլը պետք է լինի տարբեր ցանցային խմբերի կողմից կոորդինացիոն մարմին ստեղծելը, որը, բնականաբար, վերկուսակցական կլինի: Կոչ՝ կուսակցությունները թող հեռու մնան, սակայն կուսակցականները, որպես անհատներ, ազատ է ինքնուրույն որոշելու իրենց մասնակցության չափը», - գրել է նա: