21.12.2024
Մարությանին ՔՊ-ին այլընտրանք ընտրեցին այն նույն կենտրոնից, որը կառավարում է նաև Փաշինյանին
12.09.2023
Մարությանին ՔՊ-ին այլընտրանք ընտրեցին այն նույն կենտրոնից, որը կառավարում է նաև Փաշինյանին

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, ով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է "Մայր Հայաստան" դաշինքով, գրառում է կատարել. "Երբ քարոզարշավից առաջ քննարկում էինք հնարավոր տարբերակները, հիմնական սցենարն այն էր, որ Փաշինյանի համար ընդունելի ընդդիմությունը լինելու է այն թեկնածուն, ում դարձնելու են քննադատության թիրախը, դրանով բարձրացնելով նրա ձայների քանակը: Ինչն է հետաքրքիր, մենք կանխագուշակում էինք, որ դա լինելու է Հայկ Մարությանը: Նրան դարձնելով հիմնական թիրախ, դարձնելու էին ՔՊ-ի այլընտրանքը: Դա պարզ տեխնոլոգիա է, որը բազմիցս է կիրառվել:Հիմա հիմնական հարցը, ինչու ընտրեցին Մարությանին: Պատասխան. Մարությանին իրենք չեն ընտրել, այլ ընտրել են այն նույն կենտրոնից, որը կառավարում է և Փաշինյանին, և Մարությանին:Այն ամենը, ինը կատարվում է Հայաստանում՝ ցանկացած ընտրություն, որը տեղի է ունենում, ունի աշխարհաքաղաքական նշանակություն, իսկ Հայաստանի աշխարքաղաքական միակ արժեքն ու պայքարի թեման Սյունիքն է",- գրել է Դանիելյանը: