15.07.2025
Նալբանդյան. Լավրովի հետ հանդիպմանը տարածքների զիջման հարց չի քննարկվել
24.04.2016
Նալբանդյան. Լավրովի հետ հանդիպմանը տարածքների զիջման հարց չի քննարկվել

Ադրբեջանը ձախողվեց բանակցություններում, դրա համար փորձեց ռազմական ճանապարհով գտնել լուծումներ, սակայն ռազմական ճանապարհին էլ ձախողվեց: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ Ադևբեջանն այժմ ստիպված է լինելու վերադառնալ բանակցությունների սեղան, քանի որ դրանց այլընտրանք չկա, հայտնում է armtimes.com-ը: Անդրադառնալով օրերս ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը բանակցային որևէ փաթեթ չի քննարկվել, այդ թվում` տարածքների զիջումների մասին չի խոսվել: «Ընդհանրապես կան առաջարկներ եռանախագահների կողմից հինգ հայտարարությունների մեջ, որոնց հիմնան վրա Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ կարող է շարունակել բանակցությունները, գնալ կարգավորման, բայց Ադրբեջանն անտեսում է: Սա է իրականությունն ու պատճառը: Դրա համար միջազգային հանրությունը պետք է փորձի անել հնարավորինը, որ Ադրբեջանին բերի կառուցողական դաշտ: Առաջարկները, որ արվել էին, եթե ձեռնտու լինեին Ադրբեջանին, չէր մտնի փակուղի, չէր գնա այս գործողություններին»,- ասաց արտաքին գործերի նախարարը: Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ Ադրբեջանի նախահարձակ գործողությունների արդյունքում բանակցություններին լուրջ վնաս է հասցվել, ու եռանախագահների հետ պետք է ջանքեր գործադրել, որ այդ հարվածը, որ հասցվել էր խաղաղ կարգավորմանը, վերկանգնվի: «Կան զոհեր, իսկ դա անվերականգնելի է, ու միջազգային հանրությունը դրանով է զբաղված, որ հանրավոր լինի Ադրբեջանին կարգի հրավիրել, բերել կառուցողական դաշտ, որպեսզի բանակացությունները շարունակվեն, քանի որ դրանց որևէ այլընտրանք չկա»,- եզրափակեց ՀՀ ԱԳ նախարարը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 2-ի գիշերը կտրուկ սրվեց իրավիճակը: Սկսվել էին թեժ մարտեր հակամարտ զորքերի միջև, ինչից հետո կողմերը մեղադրեցին միմյանց հրադադարի խախտման մեջ: Ապրիլի 5-ին ժամը 12:00-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որն ինչպես հետագայում պարզվեց հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու մասին լուրը: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 500-ը: Հայկական կողմն ունի 92 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: