Թուրքիան հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտությունն առաջիկայում կկարգավորվի խաղաղ ճանապարհով և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու սահմանների չտրոհման պայմանով: Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալպեր Ջոշգունը: ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, թուրք դեսպանն ասել է, որ իր երկիրը ողջունում է բանակցային գործընթացը, եթե այն ուղղված է հակամարտության կարգավորմանը. «Թուրքիան մինչև վերջ կմնա կարգավորման այն տարբերակի աջակիցը, որը կհամապատասխանի Ադրբեջանի շահերին և որը Ադրբեջանը կհամարի ճիշտ տարբերակ»,- հավելել է նա: