28.07.2025
Հայաստանն ու Իրանը կուժեղացնեն արագ արձագանքման համակարգը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների ՆԳՆ հրամանատարական կազմի ուսումնամեթոդական հավաքը

Հայաստանում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների ՆԳՆ հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների հրամանատարական կազմի ուսումնամեթոդական հավաքը: Ստորաբաժանումներն Արագ արձագանքման հավաքական ուժերի մաս են կազմում:
 
ՀԱՊԿ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հավաքն անցկացվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի ղեկավարությամբ, այն կտևի 3 օր:

Նշվում է, որ հավաքի մասնակիցները գործնականում կմշակեն հատուկ գործողությունների անցկացման ժամանակ ուժերի և միջոցների գործարկման կարգը, օպերատիվ մարտական գործողությունների վարման եղանակների կատարելագործմանն ուղղված հարցերը, նաև փորձի փոխանակում կլինի մարտական պատրաստության պարապմունքների անցկացման մեթոդների մասով:

Հավաքին մասնակցում են ՀՀ ոստիկանության, Բելառուսի, Ղրղզստանի և ՌԴ ՆԳՆ, ինչպես նաև Ղազախստանի Ազգային գվարդիայի և ՌԴ Ազգային գվարդիայի դաշնային ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարական կազմերը:

Հրաչյա Հարությունյանը Հայաստանում անազատության մեջ կանցկացնի 2 տարի 9 ամիս
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ Սպուտնիկ
28.07.2025
«Պատերազմը բացառված չէ». Երևանում կասկածում են Բաքվից հնչող «խաղաղ» ուղերձներին