Ադրբեջանում ծրագրում են երկարացնել նախագահի պաշտոնավարման ժամկետը: ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունների հետ հանրաքվեի մասին Ակտի նախագծում: Նախագծի համաձայն՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնավարման ժամկետը կարող է 5-ից հասցվել 7 տարվա: Նախագահ Իլհամ Ալիեւը կարգագրություն է ստորագրել Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունների հետ հանրաքվեի մասին Ակտի նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու մասին: