20.04.2025
Մամուլ. ՊԵԿ-ը քանդում է «Կարգոների» համակարգը և նոր կազմակերպություն ստեղծում
prev Նախորդ նորություն

Վարչապետն անդրադարձավ բնական ռեսուրսների օգտագործման պահանջների խախտումներին

Բնական ռեսուրսների օգտագործման պահանջների խախտումները հայտնվել են կառավարության ուշադրության կենտրոնում: Գործադիրի հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ բնական ռեսուրսներն առանց թույլատվության կամ սահմանված չափաքանակներից ավելի օգտագործման համար գործող պատժամիջոցների անհամաչափ խստության հետևանքով նման իրավախախտումները չեն կանխարգելվում և որոշ դեպքերում կրում են շարունակական բնույթ:


Կարեն Կարապետյանի խոսքով, դա նաև անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում ռեսուրս օգտագործողների միջև: Ըստ այդմ, վարչապետը հանձնարարեց ՀՀ բնապահպանության նախարարությանը 2 ամսում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկությունների փաթեթ՝ բնական ռեսուրսների՝ առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավելի օգտագործման խնդի կանոնակարգման վերաբերյալ՝ ներառյալ ոլորտի հստակեցման ուղղված օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ:


Վարչապետը նաև կոչ արեց ըստ անհրաժեշտության հարցը քննարկել շահագրգիռ այլ մարմինների հետ:

ՍԱՊԾ պետին դուր չեկավ կեղծված օղիների մասին հարցը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար