24.11.2024
Վարչապետն անդրադարձավ բնական ռեսուրսների օգտագործման պահանջների խախտումներին
prev Նախորդ նորություն

ՍԱՊԾ պետին դուր չեկավ կեղծված օղիների մասին հարցը

Հայաստանում օղիների կեղծման գործընթացը ծաղկում է, բայց տարիներ շարունակ ոչինչ այս իմաստով չի փոխվում: Բայց արդյոք պրեմիում բրենդների ոգելից խմիչքները, որոնք արտադրվում են Հայաստանում և կեղծման արդյունքում շփոթություն առաջացնող նմանությամբ հանվում շուկա, որակի հետ կապված խնդիրներ չունեն:


Հարցը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանին դուր չեկավ. նա շատ դժկամությամբ անդրադարձավ այս խնդրին ու հորդորեց VERELQ-ի թղթակցին ներկայացնել հստակ տվյալներ արտադրության կեղծման և որակի վերաբերյալ բողոքների մասին:


«Դա գործընթաց է, որը շարունակական բնույթ է կրում: Մենք ուսումնասիրում ենք և խնդիրներ հայտնաբերելու  դեպքում դրանց մասին ներկայացնում ենք արտադրողներին»,- արձագանքեց նա:


Այդուհանդերձ, նա ընդունեց, որ խնդիրներ  ոլորտում կան.


«Այո, խնդիրներ այդ ոլորտում կան, հակառակ դեպքում ՍԱՊԾ-ն գոյություն չէր ունենա. մենք այդ ուղղությամբ աշխատանքներ տանում ենք»,- հավելեց նա:


Նշենք, որ հայաստանյան սպառողները քաջատեղյակ են, որ ռուսական և ուկրաինական օղի արտադրող հայտնի բրենդների արտադրանքը կեղծվում է և նույնիսկ հստակ գիտեն, թե որ խանութներից այն գնել պետք չէ կամ սննդի որ օբյեկտներում պետք չէ պատվիրել: Այդուհանդերձ, տարիներ շարունակ հարցը լուծում չի ստանում, իսկ շուկան ողողված է կեղծված խմիչքներով: