24.11.2024
ՍԱՊԾ պետին դուր չեկավ կեղծված օղիների մասին հարցը
prev Նախորդ նորություն

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ և ՌԴ Միացյալ խմբավորման մասին hամաձայնագրին

ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայասատանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» hամաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:


Համաձայնագիրը ստորագրվել էր Մոսկվայում 2016 թվականի նոյեմբերի 30-ին: Օրերս այն վավերացվել է ՌԴ Դաշնային խորհրդի և Պետական դումայի կողմից: 

Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայասատանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» hամաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Նշենք, որ հայ-ռուսական զորքերի միացյալ զորախումբը խաղաղ ժամանակ ենթարկվում է Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբին, իսկ պատերազմական իրավիճակում կարող է ենթարկվել ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին։


Միավորված խմբավորման հիմնական խնդիրներին է վերաբերում ճիշտ ժամանակին ՌԴ-ի և Հայաստանի դեմ զինված հարձակման անմիջական նախապատրաստման բացահայտումը և դրա հակադարձումը, երկու պետությունների պետական սահմանների ցամաքային հատվածի փակումը պատասխանատվության հաստատված սահմաններում, օդատիեզերական տարածքում ՌԴ-ի և Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունը, ինչպես նաև զորքերի և տարածաշրջանում գտնվող երկու երկրների խիստ կարևոր օբյեկտների հակաօդային պաշտպանությանը մասնակցությունը:


Միավորված խմբավորումը կունենա միացյալ հրամանատարություն, դրա տեղակայման և կիրառման մասին որոշումը կայացվում է միասին՝ ՌԴ-ի և Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների կողմից: