ՀՀ Վերաքննիչ դատարանն այսօր որոշում կայացրեց գրավի դիմաց ազատ արձակել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, ով կալանավորվել էր օգոստոսի 2-ին: Հիշեցնենք, Արմեն Մարտիրոսյանը, ինչպես նաև կուսակցության անդամներ Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խուրշուդյանը հուլիսի 29-ին ձերբակալվել էին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով: Օգոստոսի 2-ին նրանք երկու ամսով կալանավորվել էին: Արմեն Մարտիրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ գործիչը ազատ կարձակվի 1 մլն դրամ գրավի դիմաց: Նա չի բացառել, որ Մարտիրոսյանն ազատության մեջ կլինի արդեն այսօր: