24.11.2024
Մոսկվայում քննարկվել է ադամանդագործության ոլորտում ՀՀ-ՌԴ համագործակցության ընդլայնումը
prev Նախորդ նորություն

Դրական դինամիկայի պահպանման պարագայում հայ զբոսաշրջիկը մոտ ժամանակներս կվերադառնա Հայաստան

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանը մեկնել է Հուրգադա՝ հուլիսի 14-ին Հուրգադայի հյուրանոցներից մեկում հարձակման հետևանքով վիրավորված ՀՀ քաղաքացու ապաքինմանն աջակցելու նպատալով:


Եգիպտոսում ՀՀ դեսպանատան Twitter-ից տեղեկանում ենք, որ վիրավորված ՀՀ քաղաքացու վիճակը գնահատվում է միջինից լավ: Ըստ պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանի՝ դրական դինամիկայի պահպանման պարագայում հայ զբոսաշրջիկը մոտ ժամանակներս կվերադառնա Հայաստան: 


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կահիրեի հիվանդանոց տեղափոխված ՀՀ վիրավոր երկու քաղաքացիներից մեկը դուրս է գրվել, մյուսը շարունակում է բուժումը:


Հուլիսի 14-ին 28-ամյա Աբդել Ռահման Շաաբանը Հուրգադայի հյուրանոցներից մեկի ծովափին դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա, որի հետեւանքով սպանվել են գերմանացի երկու զբոսաշրջիկներ, եւս չորսը՝ Հայաստանի, Չեխիայի եւ Ռուսաստանի քաղաքացիներ, վիրավորվել են։ Ավելի ուշ վիրավոր զբոսաշրջիկներից մեկը ևս մահացավ հիվանդանոցում: