24.11.2024
«Ընենց որ՝ քիչ ծխեք». Ծխելու դեմ պայքարի ռազմավարությունն ընդունվեց
prev Նախորդ նորություն

Հայ պրոֆեսորը մեկնել է Կահիրե՝ վիրավորված ՀՀ քաղաքացու ապաքինմանն աջակցելու նպատակով. ԱԳՆ

Հուրգադայում հուլիսի 15-ին հարձակման հետևանքով վիրավորված ՀՀ քաղաքացու ապաքինմանն աջակցելու նպատակով առողջապահության նախարարը Կահիրե է գործուղել պրոֆ. Ա.Հովհաննիսյանին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:


«Պրոֆեսորը Կահիե է գործուղվել Հայաստանի արտգործնախարարության նախաձեռնությամբ»,- գրել է Բալայանը:


Հիշեցնենք, հուլիսի 14-ին անհայտ մարդը հարձակվել է զբոսաշրջիկների վրա, ինչի հետևանքով սպանվել են 2 կին, իսկ 5-ը վիրավորվել են: Եգիպտոսի ծովափնյա Հուրգադայի լողափում հարձակման հետևանքով վիրավորված Հայաստանի երկու քաղաքացիները տեղափոխվել էին Կահիրեի հիվանդանոց: