25.11.2024
Շամիրամում սպանությունների պատճառը 100 հազար դոլար պարտքն է եղել. ուշագրավ մանրամասներ
prev Նախորդ նորություն

«Ընենց որ՝ քիչ ծխեք». Ծխելու դեմ պայքարի ռազմավարությունն ընդունվեց

Հայաստանի կառավարությունն ընդունվեց ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը, որի նպատակն է ծխախոտի օգտագործման տարածվածությունը տարեկան 1,5-2 տոկոսով նվազեցնելը:


Ռազմավարության 2017-2020 թվականների միջոցառումների ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հետևյալ ուղղություններով`


1. Հայաստանի Հանրապետությունում ծխելու դեմ պայքարի ուղղությամբ բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ համագործակցության իրականացում:

2. Ծխելու դեմ պայքարին ուղղված գործող օրենսդրական դաշտի վերանայում և լրամշակում:

3. Ծխելու դեմ պայքարին ուղղված գործունեություն իրականացնող առողջապահական կազմակերպությունների կարողությունների զարգացում:

4. Դեռահասների շրջանում ծխելու դեմ ուղղված միջոցառումների իրականացում:

5. Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործման հետևանքով առողջությանը հասցված վնասների տվյալների ու մասշտաբների վերլուծության, հիմնական գործոնների, պատճառների բացահայտման և համաճարակաբանական հսկողության արդյունավետ գործընթացի իրականացում:

6. Ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած վնասների և հետևանքների վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացում: Այսպիսոով Ռազմավարության ներդրման ընթացքում ակնկալվում է իրականացնել մի շարք իրավական ակտերի փոփոխություններ և լրացումներ` ԱՀԿ Ծխելու դեմ պայքարի Շրջանակային կոնվենցիայի պահանջներին համահունչ:


Միջոցառումներն իրականացվելու են մեկ փուլով` 2017-2020 թվականների ընթացքում ակնկալվող հետևյալ արդյունքներով.


Ծխախոտի օգտագործման տարածվածության (տարեկան 1,5-2 %-ով) նվազեցում, 15 և բարձր տարիքի տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածության ընթացիկ ցուցանիշի հարաբերական կրճատում մինչև 10%-ով: Երկրորդային ծխի ազդեցության նվազեցում, որը կնպաստի արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, չարորակ նորագոյացություններից, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններից և շաքարային դիաբետից ընդհանուր և վաղաժամ մահացության կրճատում 5%-ով:


Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կողմից ռազմավարությունը ներկայացնելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանը արձագանքեց.


«Ընենց որ՝ քիչ ծխեք»: