Վրաստանի ու Թուրքիայի կառավարությունները ստորագրել են վեց համաձայնագրեր տրանսպորտի, սոցիալական ապահովության և այլ ոլորտներում համագործակցության շուրջ: Ստորագրման արարողությունը կայացել է Չանկայա պալատում՝ Թուրքիայի ու Վրաստանի Ռազմավարական համագործակցության խորհդի առաջին նիստում: Նիստի արդյունքներով ստորագրվել է Անկարայի հռչակագիրը՝ Ռազմավարական համագործակցության խորհուրդ ստեղծելու մասին, փոխանցում է aa.com.tr-ը: Փաստաթղթի տակ իրենց ստորագրությունը դրել են Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ու Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Թուրքիան Վրաստանի հիմնական առևտրային գործընկերն է: 2015թ.-ի արդյունքներով Վրաստանի ու Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 1,52 միլիարդ դոլար: Երկու երկրները միմյանց ընկալում են որպես ռազմավարական գործընկերներ, իսկ Թուրքիան աջակցում է Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ուղենիշը,փոխանցում է sputnik-georgia.ru-ն: