Տողանյանը Մոսկվայում կազմակերպել է ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 26-ամյակին
Սեպտեմբերի 25-ին Մոսկվայի Ա․Ս․Պուշկինի պետական թանգարանի շքասրահում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 26-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն։
Հանդիսավոր ընդունելությանը բացման խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ Տոնի առթիվ շնորհավորական ելույթով հանդես է եկել ՌԴ Արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը։
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են հինգ հարյուրից ավելի հյուրեր՝ ՌԴ օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՌԴ-ում հավատարմագրված չորս տասնյակից ավելի օտարերկրյա պետությունների դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ, ՌԴ հասարակական և մշակույթի բնագավառի անվանի գործիչներ, Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ընդունելությունը շարունակվել է Հայաստանից Մոսկվա ժամանած «Գողթ» էթնո-ջազային խմբի կատարումներով։ Միջոցառման շրջանակներում թանգարանի շքասրահում բացվել է նաև «Փարաջանովի աշխարհները» խորագրով ինստալյացիան։