ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: Հիշեցնենք, Գևորգ Կոստանյանը հրաժարական տվեց 2016 թվականի օգոստոսի 4-ին: Ըստ պաշտոնական վարկածի՝ ՀՀ գլխավոր դատախազը առողջական խնդիրների պատճառով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին, խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: Սակայն ԶԼՄ-ները գրում էին, որ Կոստանյանի հրաժարականի իրական պատճառը առկա իրավիճակն էր երկրում, որ ձևավորվել էր ՊՊԾ գնդի գրավման ֆոնին: