7.07.2025
ԱԳՆ. ԵԱՏՄ-ին անդամակցելը մեծացրեց ՀՀ տնտեսական հնարավորությունները
20.02.2017
ԱԳՆ. ԵԱՏՄ-ին անդամակցելը մեծացրեց ՀՀ տնտեսական հնարավորությունները

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցելը մեծացրեց երկրի տնտեսական հնարավորությունները: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով, Հայաստանում ներդրումներ կատարելու ակնհայտ առավելություններից մեկն այն է, որ երկիրն ունի արտոնյալ ռեժիմ շատ պետությունների հետ: Երևանն ունի ազատ առևտրի գոտու համաձայնագրեր ԱՊՀ գրեթե բոլոր պետությունների հետ: «ԱՄՆ-ում, Կանադայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում և Նորվեգիայում Հայաստանն օգտվում է նաև առևտրային արտոնյալ ռեժիմներից՝ GSP, իսկ ԵՄ անդամ պետությունների հետ GSP+: ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո մեր հնարավորությունները մեծացել են, քանի որ Հայաստանի առջև բացվել է 180 մլնանոց շուկա», - ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է նա: Նալբանդյանը նաև նշել է, որ Հայաստանը կարողացել է ապահովել երկրի ներսում կայուն մակրոտնտեսական միջավայր: