Իրանի նախագահի թեկնածու, Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաքեր Կալիբաֆը խորհրդարանում հանդիպում է անցկացրել պատգամավորների հետ և նեկայացրել իր ծրագրերն Իրանի տնտեսության առողջացման հետ կապված, այդ թվում գործազրկության դեմ պայքարի, փոխանցում է Tasnim News–ը։Նա նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել հինգ միլիոն աշխատատեղեր ու խոստացել իրականացնել այդ ծրագիրն ընտրվելու դեպքում։Կալիբաֆի խոսքով, Հասան Ռոհանիի վերընտրվելը լուրջ վնաս կհասցնի Իրանի տնտեսությանը։Կալիբաֆն և ևս հինգ թեկնածուները, այդ թվում Իրանի գործող նախագահը սկսել է նախընտրական քարոզարշավը։Իրանում նախագահական ընտրությունները կայանալու են 2017թ.–ի մայիսի 19–ին։