24.04.2025
Աշխարհը շարունակելու է աջակցել Արցախին՝ ի հեճուկս Ադրբեջանում խորացող խավարի. Ֆարմանյան
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ խորհրդի նիստում ներկայացվել են Հայաստանի անդամակցության արդյունքները

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը 2018 թ. հունվարի 26-ին Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին:


ՀՀ կառավարության մամուլի հաղորդագրության համաձայն, ԵԱՏՄ Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր, մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամ պետությունների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի, ԵԱՏՄ անդամ պետությունների եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ առեւտրատնտեսական համաձայնագրի ստորագրման վերաբերյալ հարցեր:


Նիստի ընթացքում ներկայացվել է նաեւ «Հայաստան: Երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքներ» զեկույցը:

Պայթյուն՝ Բաքվի կենտրոնում, մետրոյի հարեւանությամբ. կան զոհեր (տեսանյութ)
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար