8.07.2025
ԵԱՏՄ խորհրդի նիստում ներկայացվել են Հայաստանի անդամակցության արդյունքները
prev Նախորդ նորություն

Պայթյուն՝ Բաքվի կենտրոնում, մետրոյի հարեւանությամբ. կան զոհեր (տեսանյութ)

Բաքվի կենտրոնում՝ «Մայիսի 28» մետրոյի կայարանի հարեւանությամբ, պայթյուն է տեղի ունեցել:


Ինչպես հայտնում է РИА Новости-ն, վկայակոչելով ականատեսներին, քաղաքի կենտրոնում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքում գազ է պայթել:


Հարեւանությամբ գտնվող խանութներն ու այլ օբյեկտները վնասվել են:


Ինչպես հայտնում է «Sputnik Ադրբեջան»-ը, հրդեհ է բռնկվել բնակելի շենքի առաջին հարկում տեղակայված խանութներից մեկում:


Պատճառը գազի արտահոսքն է եղել, ինչի հետեւանքով զոհվել է երկու մարդ, հայտնում են ոստիկանությունից:


Հաղորդվում է, որ տեղում աշխատում են ԱԻՆ-ի աշխատակիցները, որոնք դեռեւս պաշտոնապես չեն մեկնաբանել կատարվածը:


Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց. շաբաթն առաջնագծում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ ՀԱՊԿ
07.07.2025
ՌԴ վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակում զինուժի տարանցման և տեղակայման մասին արձանագրությունները