8.07.2025
Թուրքիայի ոստիկանությունը միտումնավոր չի կանխել Դինքի սպանությունը․ թուրք ոստիկան
06.06.2017
Թուրքիայի ոստիկանությունը միտումնավոր չի կանխել Դինքի սպանությունը․ թուրք ոստիկան

Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստին ներկաները լսել են վկաներին։Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, դատարանում վկայություն է տվել ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Լեւենթ Յարմելը՝ նշելով, որ հենց սկզբից Դինքի սպանության հետաքննությունը խիստ թերի է ընթացել։Նա նշել է, որ հետաքննության ժամանակ չի թույլատրվել օգտվել հետախուզության հատուկ LOG տվյալներից, որոնք ամեն ինչ կբացահայտեին։ «Ինձ ասացին, որ եթե LOG տվյալները ներկայացնենք, ոստիկանությունը բարդ կացության մեջ կհայտնվի, եւ պետք է լսենք Ստամբուլում ինչ կորոշեն։ Եթե թաքցնում են LOG-ի տվյալներն, ուրեմն այստեղ դիտավորություն կա։ Նման սպանությունն առանց վերեւների թույլտվության չէր կարող տեղի ունենալ մի վայրում, երբ ամբողջ հետախուզությունն այնտեղ էր»,-ասել է Լեւենթ Յարմելը՝ հավելելով, որ Դինքի սպանության բացահայտմանն ուղղված իր աշխատանքների համար դեռ 2011-ին սպառնալիքներ է ստացել։