14.07.2025
Թուրք նախարարը ԵՄ-ն անվանել է «Գերմանիայի միացյալ նահանգներ»
05.09.2017
Թուրք նախարարը ԵՄ-ն անվանել է «Գերմանիայի միացյալ նահանգներ»

ԵՄ հարցերով թուրք նախարար և գլխավոր բանակցորդ Օմեր Չելիքը մեկնաբանել է Գերմանիայում կանցլերի թեկնածուների միջև անցկացված նախընտական հեռուստադեբատները՝ անվանելով ԵՄ-ն «Գերմանիայի միացյալ նահանգներ»՝ ակնարկելով Թրամփի ոգով գերմանացիների ագրեսիվ քաղաքական հռետորաբանություն։ Այս մասին հայտնում է «Լայֆ» պորտալը։«Ակնհայտ է, որ Գերմանիայի քաղաքական գործիչներն այլ մտածմունք չունեն, բացի Թուրքիայի թեման և փախստականների ճգնաժամի հարցը ներքին քաղաքական մարտերի առանցքային հարցի վերածելուց։ Բեռլինում ԵՄ-ն համարում են Գերմանիայի միացյալ նահանգներ»,- գրել է Չելիքն իր թվիթերյան էջում։Նախարարը նաև կոչ է արել Գերմանիային հրաժարվել Թուրքիայի վրա կտրուկ հարձակումներից և վստահություն արտահայտել, որ լավ հարաբերությունները բխում են երկու երկրների շահերից։