24.06.2026
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել
prev Նախորդ նորություն

ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի հիմնադրամի միջև ստորագրվել է բյուջետային վարկային համաձայնագիրը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է «ՕՊԵԿ հիմնադրամի զարգացման ֆորում 2026» խորագրով միջոցառմանը, որի հիմնական նպատակն է սահմանել կայուն զարգացման և նորարարական ֆինանսավորման ռազմավարական ուղղությունները, ինչպես նաև քննարկել արդի գլոբալ մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները։ Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:


Ֆորումի շրջանակներում նախարար Հովհաննիսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի նախագահ Աբդուլհամիդ Ալխալիֆայի, ինչպես նաև հիմնադրամի հանրային և մասնավոր հատվածների գծով փոխնախագահների և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:


Երկկողմ քննարկումների ընթացքում Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» 80 միլիոն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը: Ծրագիրը նպատակ ունի նպաստել Հայաստանի տնտեսական վերափոխմանը գործարար և ներդրումային միջավայրի կատարելագործման, ներդրումների և առևտրի խթանման, ինչպես նաև առավել կանաչ, ներառական և դիմակայուն զարգացման ապահովման միջոցով:

Չալաբյանը մեղադրանքը համարում է «ծայրից ծայր» սուտ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Team Telecom Armenia
22.06.2026
Հայկական և ադրբեջանական ընկերությունները ինտերնետ-տարանցման համաձայնագիր են կնքել