11.09.2026
Զարիֆ. ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությունը պարտություն է կրել
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն Իրանում իշխանափոխության չի ձգտում. Հիզեր Նոյերթ

ԱՄՆ-ն չի ձգտում Իրանում իշխանափոխության, երկրի ապագայի մասին որոշումը պետք է կայացնի ժողովուրդը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ավելի վաղ գերատեսչության ղեկավար Մայք Պոմպեոն ասել էր, որ իրանցիները պետք է ընտրեն, թե «ինչ կառավարություն են նրանք ցանկանում իրենց համար»: «Եթե դա տեղի չունենա՝ ԱՄՆ-ն կշարունակի կոշտ դիրքորոշում պահպանել Թեհրանի նկատմամբ»,- ընդգծել էր նա:


Ճեպազրույցի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են Նոյերթից, թե արդյոք պետք է Պոմպեոյի խոսքերը հասկանալ որպես Իրանում իշխանափոխության հասնելու ԱՄՆ-ի ձգտում:


«Կարծում եմ՝ նա խոսում է այն մասին, որ դա Իրանի ժողովրդի գործն է… Մեր քաղաքականությունը իշխանությունների փոփոխությունը չէ»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն 12 պահանջից բաղկացած ցանկ է ներկայացրել Իրանին՝ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: Բացի միջուկային ռեժիմի խստացումից՝ Վաշինգտոնն այժմ փորձելու է հասնել Թեհրանի՝ մերձարևելյան տարածաշրջանում քաղաքականության փոփոխությանը:

Իսրայելի Կնեսեթն այսօր կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ