Ներկայում թուրքական բանտերում 171 թուրք լրագրողներ կա։ Hurriyet-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ընդդիմադիր «Ժողովրդական հանրապետություն» կուսակցության զեկույցում։ Զեկույցի համաձայն՝ 171 լրագրող բանտում է գտնվում, իսկ վերջին տարիներին 187 լրատվամիջոց է փակվել։ Դրանց թիվը հատկապես ավելացել է 2016 թվական հուլիսին կայացած պետական հեղաշրջման փորձից հետո։ Կուսակցության անդամ Ուտքու Չաքիռեզերի խոսքով՝ անհրաժեշտ է վերջ դնել լրագրողների կալանքի հետ կապված այդ խայտառակությանը։ «Լրագրողներին չպետք է բանտարկել՝ իրենց կարծիքի, հոդվածների ու քննադատության պատճառով»,-ասել է Չաքիռեզերը։ «Եթե մենք չկարողանանք լրատվամիջոցների ազատությունն ապահովել, իրավունքների եւ արդարության մասին խոսելով՝ մենք երբեք ժողովրդավարության չենք հասնի»,-նշել է նա։