Սևծովյան ցիկլոնի ազդեցությունը և հուլիսի կանխատեսումները. Սուրենյան
Մինչև հունիսի 27-ը ներառյալ Հայաստանը կգտնվի սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում, որն առավել ակտիվ կլինի հունիսի 24-ին և 28-ին:
Գագիկ Սուրենյանի տեղեկացմամբ՝ այդ օրերին հանրապետության շրջանների մեծ մասում, հատկապես երեկոյան և գիշերային ժամերին, սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, իսկ առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Ցիկլոնի բերած ցուրտ օդային հոսանքների հետևանքով ջերմաստիճանն այսօր կնվազի 4-5 աստիճանով՝ անգամ ամենատաք գոտիներում չգերազանցելով 30 աստիճանը: Հունիսի 28-ից տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ ամսվա վերջին երեք օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով:
Մասնագետը նկատել է նաև, որ 2026 թվականի գարունն ու հունիսը կլիմայական առումով բացառիկ էին, քանի որ հունվարից մայիս տեղումների քանակը շարունակաբար գերազանցել է նորման:
Անդրադառնալով հուլիսի կանխատեսումներին՝ Սուրենյանը նշել է, որ սպասվում է ոչ շատ շոգ և բավարար տեղումներով ամիս. միջին ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում, իսկ տեղումների քանակը՝ նորմայից ավելի: