Հունվարի 1-ին ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը:Ավելի վաղ ԵԱՏՄ անդամ հինգ պետությունները վավերացրել էին ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի պայմանագիրն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ներկայացրել միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու մասին ներպետական գործընթացների կատարման վերաբերյալ տեղեկատվությունը:ԵՏՀ մամուլի բաժնից տեղեկացնում են, որ 2017 թվականի ապրիլի 11-ի Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելուն զուգահեռ դադարում է Մաքսային միության` 2009 թվականի նոյեմբերի 27-ի Մաքսային օրենսգրքի գործողությունը, ինչպես նաև մի շարք միջազգային համաձայնագրեր, որոնք կարգավորում էին մաքսային իրավահարաբերությունները, որոնք կնքվել էին Մաքսային միության օրոք: