Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին հայ-ռուսական համատեղ հումանիտար ծրագրի մասին Սիրիայում:
«Հայաստանն ու Ռուսաստանը շուտով Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելու: Դա ամբողջովին հումանիտար ծրագիր է և որևէ ռազմական բաղադրիչ չի պարունակում»,- ասաց վարչապետը՝ հացելելով, որ արդեն կարող է պաշտոնապես հայտարարել այդ ծրագրի մասին:
Մինչ այդ օգոստոսի 17-ին Երեւանում հանրահավաքի ժամանակ Փաշինյանւ հայտարարեց, որ շուտով Հայաստանն ու Ռուսաստանը կհայտարարեն խոշոր համատեղ հումանիտար նախագծի մասին, որի նմանը չի իրականացվել ՀՀ անակախությունից ի վեր:
Մոսկվայում Փաշինյանը նշեց, որ արդեն պաշտոնապես կարող է հայտարարել` Հայաստանի Հանրապետությունը Սիրիայի Հալեպ քաղաքում հումանիտար առաքելություն կիրականացնի, որի հիմնական նպատակը Հալեպի և ընդհանրապես Սիրիայի հայ համայնքին աջակցելն է։
«Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրներն այս համատեղ որոշումը կայացրել են, և ՀՀ ՊՆ հումանիտար առաքելության ներկայացուցիչները կգործեն Հայաստանի դրոշի ներքո։ Այս առաքելությունը մենք իրականացնելու ենք Ռուսաստանի հետ համատեղ, քանի որ սա մարդասիրական առաքելություն է, հուսով եմ`միջազգային հանրության նորանոր ներկայացուցիչներ կներգրավվեն այս գործընթացին»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` Հայաստանն առանձնահատուկ հետաքրքրություն ունի այս հարցում` հաշվի առնելով հայ համայնքի առկայությունը։ «Եվ մենք կարևոր ենք համարում հումանիտար օգնություն ցուցաբերելը։ Մոտավորապես նույնպիսի առաքելություններ իրականացնում ենք նաև այլ երկրներում»,- ասաց վարչապետը։
Փաշինյանն ընդգծեց` տվյալ դեպքում Հայաստանն իրականացնելու է բժշկական և հումանիտար ականազերծման առաքելություն։
Ավելի վաղ քանիցս հայտարարվել էր, որ Հայաստանը ռազմական մասնագետներ կուղարկի Սիրիա:
Մոսկվայում Պուտինի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: “Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ”, - ասված է նրա գրառման մեջ: