Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կոչ է արել Վաշինգտոնին անելու հստակ ընտրություն Սիրիայում հետագա քաղաքականության հարցում, գրում են թուրքական ԶԼՄ-ները։«ԱՄՆ-ը պետք է դաշնակից ընտրի։ Ո՞ւմ կողմից է Վաշինգտոնը՝ դաշնակիցների, թե՞ ահաբեկչական կազմակերպությունների»,- ասել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։ Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան լի է վճռականությամբ՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ քայլերն ազգային անվտանգության սպառնալիքների վերացման համար։«Մեզ չի անհանգստացնում, թե կոնկրետ ով է կանգնած Թուրքիայի հանդեպ սպառալիքների հետևում՝ ԱՄՆ-ն, թե՞ որևէ այլ երկիր»,-ասել է նախարարը։Նրա խոսքով՝ Թուրքիան կպայքարի YPG-ի ահաբեկիչներրի դեմ նույն վճռականությամբ, ինչ PKK-ի դեմ։ «Մենք կպայքարենք YPG ահաբեկիչների դեմ Աֆրինում, Եփրատ գետի արևելյան ափին, ցանկացած վայրում։ Դա Թուրքիայի ազգային անվտանգության հարցն է»,-ընդգծել է նախարարը։