27.07.2025
Չնչին մի թիվ է. վարչապետը դժգոհ է Իրանի հետ ապրանքաշրջանառությունից
17.01.2018
Չնչին մի թիվ է. վարչապետը դժգոհ է Իրանի հետ ապրանքաշրջանառությունից

ՀՀ-Իրան երկաթգծի կառուցումը ինքնանպատակ չի, մանավանդ, եթե այդ տրանսպորտային ուղու տեղափոխումը՝ ծավալներից ելնելով, կարող է այնպիսին լինել, որ լրացուցիչ ծավալ չգա և այդ բիզնեսըծախսափակ չլինի: Մենք դրան կանդրադառնանք այն ժամանակ, երբ կակտիվացնենք շուկան կհասկանանք, որ որպես տրանզիտային երկիր կարող ենք շարժվել առաջ: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Ծառուկյան» դաշինք խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին՝ ի վերջո՝ կկառուցվի՞ երկաթգիծը, վարչապետը նշեց, որ դա շատ խիստ կախված է այն ապրանքային հոսքերից, որը հնարավոր է այդ ճանապարհով իրագործել: Վարչապետին այնքան էլ չեն գոհացնում Հայաստան-Իրան առևտրային փոխհարաբերությունները, նա վստահ է, որ այստեղ թռիչքային աճ ապահովելու շատ մեծ պոտենցիալ կա. «2017 թվականի 10 ամսվա տվյալներով ՀՀ-Իրան ապրանքաշրջանառությունը, առանց էներգետիկայի, կազմում է 62,5 մլն դոլար: Ընդամենը: Հաշվի առնելով իրանական շուկան, բնակչության թիվը՝ սա չնչին մի թիվ է»,- ընդգծեց նա: Վարչապետը նաև նշեց, որ արտահանում-ներմուծումը իրանական շուկա, ի տարբերություն այլ շուկաների, նույն ժամանակահատվածի համար արձանագրել է չնչին աճ՝ 9-10 տոկոս: Կարեն Կարապետյանի խոսքով՝ շատ-շատ անելիք կա: Վահե Էնֆիաջյանի խոսքով, իրանական կողմից միշտ մեղքը բարդում են հայկական կողմի վրա, այսինքն՝ հավաստիացնում են, որ պատրաստ են ցանկացած ծրագիր իրականացնել, բայց խոչընդոտները հենց Հայաստանում պեըք է փնտրել: Վարչապետն էլ արձագանքեց՝ որպեսզի իրանական գործընկերներին չբնութագրի, առաջարկում է խոսել կոնկրետ ծրագրերի մասին, որոնք մատնանշում են Իրանում և ասեն, թե ո՞րն է հայկական կողմի խոչընդոտը. «Եկեք առարկայական խոսենք»,- հավելեց Կարեն Կարապետյանը: