27.07.2025
Դամասկոսը Թիլերսոնի հայտարարությունը երկրի ներքին գործերին միջամտություն է անվանել
18.01.2018
Դամասկոսը Թիլերսոնի հայտարարությունը երկրի ներքին գործերին միջամտություն է անվանել

Սիրիան կոչ է արել համաշխարհային հանրությանը դատապարտել իր նկատմամբ ԱՄՆ-ի անընդունելի քայլը եւ ամեն ջանք գործադրել ամերիկյան մեծամտությանը եւ Վաշինգթոնի հեգեմոնի մտածելակերպին վերջ դնելու համար: Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվել է նաեւ միջազգային կայունությանն ու անվտանգությանը սպառնացող ամերիկյան որոշումների վտանգների մասին, հաղորդում է սիրիական պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը։Սիրիան խստորեն դատապարտել է երկրի հյուսիս-արեւելքում զինված խմբերի ստեղծման մասին ԱՄՆ-ի որոշումը` որպես ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության կոպիտ խախտում, ինչպես նաեւ միջազգային իրավունքի ոտնահարում: Սիրիան, հիմնվելով իր սեփական ուժերի, ժողովրդի եւ բանակի վրա, ահաբեկչության դեմ անողոք պայքարի հարցում մտադիր է տապալել նոր դավադրությունը, վերջը տալ ամերիկյան ներկայության ցանկացած ձեւ եւ վերականգնել օրինական իշխանությունն իր տարածքում`պաշտպանելով երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ ազգային միասնությունը: