2017 թվականին 3 հազար օտարերկրացի Վրաստանի քաղաքացիություն է ստացել: Այդ մասին ասվում է Հանրային ծառայությունների զարգացման գործակալության քաղաքացիության հարցերով հանձնաժողովի զեկույցում: Այս մասին գրում է Ալիք մեդիան: Նշենք, որ հունվարի 15-ից այս հանձնաժողովի լիազորություններն արդարադատության նախարարությունից կանցնեն Վրաստանի նախագահի աշխատակազմին: Զեկույցի համաձայն, 2017 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 9-ը հանձնաժողովը 5321 քաղաքացիության հայց է ուսումնասիրել: Դրանցից 3097-ը ստացել է հանձնաժողովի հաստատումը և ուղարկվել նախագահին՝ Վրաստանի քաղաքացիությունը հաստատելու համար: Այդ 3097 դիմորդներից 2550-ը կամ ծնվել են Վրաստանում (1945 մարդ), կամ ծնվել են Վրաստանում և միաժամանակ Վրաստանի նախկին քաղաքացիներ են (1072 մարդ), կամ էլ Վրաստանի քաղաքացիների ընտանիքների անդամներ են: Նախագահի ստորագրությանը ներկայացված 3097 դիմումներից, նախագահը քաղաքացիություն է շնորհել 3000-ին, իսկ 97 դիմում մերժել է: Այս օրերին հրապարակվեց նաեւ Վրաստանում քաղաքական պաստան խդրած եւ ստացած մարդկանց թվի մասին վիչակագրություն: Վերջին հինգ տարիների ընթացքում Վրաստանից ապաստան է խնդրել Հայաստանի 22 քաղաքացի, սակայն նրանցից ոչ մեկը համապատասխան կարգավիճակ չի ստացել, ասվում է «Տեղեկատվական ազատության ինստիտուտ» (IDFI) ոչ կառավարական կազմակերպության հետազոտության մեջ, հաղորդում է Sputnik-Վրաստանը: Ադրբեջանի քաղաքացիներից 2012 թվականից ստացվել է 59 հարցում, որոնցից միայն հինգն է հաստատվել: Ինչ վերաբերում է Թուրքիայի բնակչությանը, ապա 121 մարդուց ոչ ոք դրական պատասխան չի ստացել: Ռուսաստանցիների 177 դիմումներից միայն 35-ն են հաստատվել: Նշվում է, որ երկրի իշխանությունները օգտագործում են օրենսդրական թերությունները ապաստան հայցողներին հումանիտար կարգավիճակ և փախստականի կարգավիճակ չտրամադրելու համար: