ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռեւս ցանկանում է, որ ԱՄՆ-ի զորքերը դուրս գան Սիրիայից, սակայն զորքերի դուրս բերման ժամկետները դեռ չեն որոշվել: Այս մասին լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հաղորդում է Reuters-ը: Նրա խոսքով՝ նախագահը ցանկանում է հանդիպել նաեւ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն նման հանդիպում դեռ չի սպասվում: Նշենք, որ ապրիլի 14-ի գիշերը ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Սիրիային հրթիռային հարձակման էին ենթարկել՝ հիմնավորելով դա նրանով, որ Սիրիայի իշխանությունները իբր քիմիական զենք են կիրառել: