23.11.2024
Հրապարակվել է «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ստացած ձայները
prev Նախորդ նորություն

Հրապարակվել է ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների անուններն՝ ըստ հավաքած ձայների

Հրապարակվել է խորհրդարանական ընտրություններում պարտված եւ ԱԺ անցնելու 5 տոկոսի շեմը չհաղթահարած ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների անուններն՝ ըստ հավաքած ձայների:


1. Վիգեն Սարգսյան 4087
2. Վահրամ Բաղդասարյան 2660
3. Արթուր Նալբանդյան 2583
4. Արմեն Աշոտյան 2396
5. Արման Սահակյան 1961
6. Մուրադ Մուրադյան 1840
7. Էդուրադ Շարմազանով 1663
8. Հովհաննիսյան Արայիկ 1270
9. Կարո Կարապետյան 1245
10. Ալավերդյան Արմեն 1181
11. Հակոբջանյան Հրայր 1082


ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է բոլոր 2010 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, համաձայն որոնց իշխող «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը բացարձակ առաջատարն է: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած դաշինքի օգտին քվեարկել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների 70,4%-ը (884 456 քվե):


Ըստ ԿԸՀ տվյալների, Ազգային ժողով անցնելու պատնեշը հաղթահարել եւ առաջին եռյակում են հայտնվել նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները՝ ստանալաով համապատասխանաբար քվերենրի 6,3% ( 80 024 քվե) եւ 8,3%-ը: Նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը ամենայն հավանականությամբ ներկայացված չի լինի Ազգային ժողովում. կուսակցությունը ստացել է ձայների 4,7%-ը՝ չհաղթահարելով ԱԺ անցնելու համար անհրաժեշտ 5%-ի շեմը: Նույն ճակատագրին են արժանացել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը՝ ստանալով 3,89% քվե: