ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 25-ին, հանդիպում է ունեցել Հայաստանուում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ։ «Քիչ առաջ հանդիպում ունեցանք ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ։ Առաջիկայում պատրաստվում ենք հանդիպել նաև ՀՀ-ում Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանների հետ»,-գրել է նա Facebook-ի իր էջում: Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 11:00-ին, Հանրապետության հրապարակում շարունակվելու են խաղաղ անհնազանդության գործողությունները՝ ուղղված ՀՀԿ-ի իշխանության դեմ: