24.11.2024
Տաջիկստանի նախագահը ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Զասի նշանակման որոշումը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի նախագահի դուստրերը կասկածվում են փողերի լվացման մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերի գործողությունները կարող են կապված լինել փողերի լվացման հետ, հաղորդել է The Guardian-ը՝ հղում անելով բրիտանական դատարանի հայտարարությանը։

Լեյլա և Արզու Ալիևաների Լոնդոնում 60 միլիոն ֆունտ արժողությամբ էլիտար անշարժ գույք ձեռք բերելու փորձերը կասկած են հարուցել քննիչների մոտ։

Guardian-ի տվյալներով՝ խոսքը Լոնդոնի Նայթսբրիջ շրջանում, թագուհու նստավայրի՝ Բուքինգհեմյան պալատի անմիջական հարևանությամբ գտնվող երկու բնակարանի մասին է, որոնց ձեռքբերման համար նախատեսվում էր օգտագործել օֆշորային մի ընկերություն, որը բրիտանացի իրավաբան Հալիդ Շարիֆը գնել էր պանամական Mossack Fonseca ընկերությունից։

Ալիևների ընտանիքի անդամներին սկսել են կասկածել խոշոր չափերի փողերի լվացման մեջ Mossack Fonseca-ի մասին հետաքննության տվյալների հրապարակումից հետո, որի հետևանքով 2016թ.ին գործարքը չեղարկվել է։

Տեղեկացվում է, որ Շարիֆին դատարանը պարտավորեցրել է վճարել 45 հազար ֆունտ տուգանք այն բանի համար, որ նա չի ստուգել Ալիևների միջոցների ծագումը։ Ըստ բրիտանական օրենսդրության, նման ստուգումները պարտադիր են, եթե երկրում անշարժ գույք ձեռք բերող անձինք այս կամ այն կերպ առնչվում են քաղաքականության հետ։ Քննության տվյալներով՝ Շարիֆը հրաժարվել է անել դա՝ իր օգնականին պարտավորեցնելով հայտարարագրել, որ Ադրբեջանի նախագահի դուստրերը քաղաքականության հետ կապ չունեն։