Նիկոլ Փաշինյանը ռիսկային է հենց Հայաստանի համար։ Կովկասն ունի ստեղծագործ մարդկանց դեպի իշխանություն գնալու դառը փորձ։ Վրաստանում` Գամսախուրդիա` կորցրեց երկրի 1/3–րդ, իսկ հարևան Ադրբեջանում` Էլչիբեյը` կորցրեց երկրի ¼–րդը։ Այժմ հերթը հասել է ՀՀ–ին։ Կարծում եմ, երկրի ղեկին պետք է գտնվի ավելի պատասխանատու քաղաքական գործիչ։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Վլադիմիր Ժարիխինը։Ըստ նրա, Փաշինյանի իշխանության գալն ունի ռիսկեր` նա կարող է անել իմպուլսիվ, չհաշվակված քայլեր։Նա նշել է, որ ՀՀ–ում չկա արևմտամետ ու ռուսամետ հստակ բաժանում՝ այնտեղ մեծամասնությունը ռուսամետ է, իսկ որոշ չափով նաև արևմտամետ. «Չպետք է մոռանալ, որ նախկին վարչապետը ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր էր ստորագրել»,– հավելել է նա։