ԱՄՆ–ի գլխավոր նպատակը կայանում է Գյումրիում ռուսական ռազմակայանի չեզոքացման մեջ։ Այդ մասին մեկնաբանելով հայաստանյան իրադարձությունները նշել է քաղաքագետ Եվգենի Սատանովսկին, փոխանցում է riafan.ru–ն։Ըստ նրա, այս պահին բոլորը շատ զգուշավորությամբ են մոտենում ՀՀ–ում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ պարզ չէ, թե ինչով այս ամենը կավարտվի։Նա նշել է, որ ԱՄՆ–ի նպատակն այդ երկրում պարզ է` ոչնչացնել ռուսական ռազմակայանը Գյումրիում և այն ամենը, ինչ կապ ունի ՌԴ–ի հետ։ Վաշինգտոնը դեմ չէ նաև լարել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ։Նա հավելել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը գոհ են այն իրավիճակով, որն այժմ ստեղծվում է ՀՀ–ում, քանի որ ղարաբաղյան հարցը նրանց համար ցավոտ է։