Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին լարվածություն կմտցնի Հարավային Կովկասում, ինչպես նաև կշանակի ՌԴ-ի կողմից պատասխան ռազմական պլանավորում: Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը: Նա նշել է, որ ՌԴ-ն չի սպառնում և երբեք չի սպառնացել Վրաստանին: Ըստ նրա, Վրաստանի ձգտումները դեպի ՆԱՏՕ անհեռատես են և Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ հարաբերությունների վերականգնումը կդառնա ոչ իրատեսական: