Սիրիայի հարավում գտնվող Էս Սուվեդա քաղաքում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով մահացել է 32 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ, հայտնում են սիրիական ԶԼՄ-ները: Պայթյունը որոտացել է քաղաքային շուկայից ոչ հեռու: SANA գործակալության փոխանցմամբ՝ իրավապահները կանխել են ևս 2 ահաբեկչություն, ոչնչացվել է երկու գրոհային: