Ապրիլի 4-ից Իրանը կարգելի սոխի և կարտոֆիլի արտահանումը: Արգելքի նպատակը տեղական շուկայում գների կարգավորումն է: Այս մասին հայտնել է Իրանի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Աբբաս Գուբադին: Նրա խոսքով սոխի արտահանման արգելքն, օրինակ, Իրաքում հանգեցրել է սոխի գնի բարձրացմանը: Արգելվել է նաև արտահանումը դեպի Ադրբեջան: Փոխնախարարի խոսքով, սոխի հետ նաև արգելել են կարտոֆիլի արտահանումը: