8.07.2025
Երեւանը ժամանակ է խնդրել ԼՂ հիմնախնդրին ծանոթանալու համար. կհանդիպեն ԱԳ նախարարները
25.07.2018
Երեւանը ժամանակ է խնդրել ԼՂ հիմնախնդրին ծանոթանալու համար. կհանդիպեն ԱԳ նախարարները

Սեպտեմբերին նախատեսված է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: «Այո, հանդիպում նախատեսվում է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ժամանակ է պետք: Կա առաջարկ հանդիպման մասին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում կամ ավելի շուտ: Սեպտեմբերին է նախատեսվում: Մենք պատրաստ ենք հանդիպման»,-հայտարարել է Մամեդյարովը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՌԻԱ Նովոստին: Ինչ վերաբերում է երկու երկրների ղեկավարների մակարդակով հանդիպմանը, Մամեդյարովի խոսքով, այժմ նման քննարկումներ չեն ընթանում: «Հայկական կողմը ժամանակ է խնդրել բանակցային գործընթացին ծանոթանալու համար», - հայտարարել է Մամեդյարովը: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է պարբերականին, որ Երևանն առաջարկ է ստացել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպման մասին, սակայն ժամկետները վերջնականապես համաձայնեցված չեն: «Համանախագահներն առաջարկել են նախարարների ևս մեկ հանդիպում անցկացնել: Երբ վերջնականապես համաձայնեցվեն հանդիպման վայրն ու ժամկետները, մենք այդ մասին նախապես կհայտնենք»,-ասել է Բալայանը: Մամեդյարովի և Մնացականյանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: