Թուրքմենստանն ու Ռումինիան պայմանավորվել են ակտիվացնել քաղաքական-դիվանագիտական ջանքերը Կասպից ծով-Սև ծով տրանսպորտային-տարանցիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ: Այս առումով մոտակա ժամանակներս նախատեսվում է քառակողմ հանդիպում`Ադրբեջանի ու Վրաստանի մասնակցությամբ: Ռումինական Կոնստանցա նավահանգիստը կարող է տարանցիկ կետ դառնալ ԵՄ-ից, ինչպես նաև Թուրքմենբաշի նավահանգստից եկող բեռների համար: